Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, որ բոլորը դիրքերը թողեն-գնան»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 12,2023 17:33

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2020թ․-ի պատերազմը պարտվել ենք, որովհետեւ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ դա զգացողությո՞ւն էր, թե՞ փաստերի հիման վրա հայտարարություն։

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ օրերս մի քրեական գործի մասին ռեպորտաժ է տեսել․ «Դա այն մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել է եւ բարձունք գրավել, իսկ հայկական կողմը հակագրոհ է արել եւ հետ վերցրել բարձունքը։ Քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է նրանում, որ անցել է իր լիազորություններն ու ասել՝ հետ իջեք այդ գրաված բարձունքից, թողեք այն․․․ Ու սա չի խնդիրը, այլ այն, որ ցանկացած գործողություն պետք է բացատրություն, պատճառ ունենա․․․ Այսինքն, բարձունքը հետ է գրավվել, բայց նա հրամայել է, թե թողեք բարձունքը․․․ Չկա բացատրություն, թե ինչու է հետ հանձնվում»։

Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ էլի կան նման իրավիճակներ, որոնք կարող են ռեպորտաժների թեմա դառնալ․ «Երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, հանձնարարել  է ենթակային, որ զորքի մեջ խուճապ լինի, որ բոլորը դիրքերը թողեն-գնան։ Կամ պայմաններ է ապահովել, որ հակառակորդն առանց որեւէ բարդության տարածքներ գրավի։ Հետո ընդունում է մեղքը։ Բայց ինչի՞ ես դա արել»։

Փաշինյանի խոսքով՝ իր անձնական բացատրությունն այս ամենին հետեւյալն է․ «Կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ։ Կարո՞ղ է հավաքագրվել են։ Կամ վերեւից հրաման պետք է ստացած լինեն, եւ ես նման հրաման չեմ տվել, հետեւաբար՝ ուրիշ տեղից կա հրաման։ Այլապես կասեր՝ վարչապետը հրամայել է, ես էլ կատարել եմ։ Բայց չկա»։

Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմի թիրախը ոչ թե ԼՂ-ն է եղել, այլ ՀՀ-ն եւ իր ինքնիշխանությունը։

Երեկվա ադրբեջանական սադրանքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը «5-րդ շարասյուն» որակեց այն գործողությունները, որոնցում հնչում էր «իշխանությունն անհապաղ պետք է հրաժարական տա» պնդումը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Դեմագոգիան փթթումա:
    Ուրեմն ինքը պատվերա տալիս իր նախկին օգնականին քրեական գորշեր հարուցել գեներալների վրա, Հ1-ին ռեպորտաժներա պատվիրում էտ թեմայով:
    Հետո թե բա Հ1-ով տեսա:

    Այսինքն երկրի ղեկավարը որ պոտենցիալ մեղադրյալա պատերազմում պարտության համար, մի ուրիշ պոտնենցիալ մեղադրյալի Քյարամյանի հիմնարկի միջոցով Միքայել Արզումանյանին կալանավորումա:
    Հետո սկսումա կնոջ պես գեներալի հետևից բամբասել: Օգտվելով նրանից որ գեներալը 6ամիսա կալանավորվելա ու չի կարա հակադարձի:

    Երկրի ղեկավարը մնացելա դեղին մամուլի լրագրող: Դրա համար էլ երկիրը էս օրինա:
    Մի բանա փոխվել, որ հիմա նաև “հույժ գաղտնի” ինֆորմացիայի հասանելիություն ունի: Ու հղումա անում ոչ թե օդից կախված լուրերի այլ գաղտնի փաստաթղթերի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930