Ռուսաստանը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջել՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ պաշտոնական պատասխան ստանալուց հետո Ռուսաստանը կհստակեցնի իր դիրքորոշումն այդ կապակցությամբ:
Զախարովան նշել է, որ Երևանը հրաժարվել է իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները: «Դա ափսոսանք է առաջացնում, ինչպես նաև չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ 2023թ. Հայաստանը կմասնակցի ԱՄՆ երկու զորավարժությունների, որոնք նախատեսվում են անցկացվել Եվրոպայի տարածքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ