Տեղ համայնքում տեղի ունեցած բախումների հետեւանքով 6 վիրավոր զինծառայողներից 4-ը գտնվում են Երեւանում, մյուս երկուսը՝ Սիսիանում. «3-ի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ ծանր, միջին ծանրության եւ ծայրահեղ ծանր: Բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ արվում է ամեն ինչ, որպեսզի նրանց ապաքինումը օր առաջ իրականանա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Թե որ շրջանում են վնասվածքները, գիտակցության եկե՞լ են, չեն եկել՝ նախարարը չմանրամասնեց, չասաց նաեւ, թե կա՞ հաշմանդամության վտանգ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ