Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ պատվիրակությունը Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Ապրիլ 12,2023 17:41

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Նախարարը կարևորել է նմանատիպ ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը:
Քննարկվել է և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում:

ԵԽ-ի հետ առաջին համագործակցությունը եղել է հաջողված: Ընդունվել են Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները, իրականացվել է մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտներին ազգային օրենսդրության համապատասխանեցում:

«Բուժաշխատողների էթիկակայի կանոնները ոչ միայն օրենսդրական դաշտ բերվեցին, այլև վերապատրաստումների միջոցով դարձան ամենօրյա աշխատանքի մաս: Սա էր մեզ համար կարևոր: Ուրախ ենք, որ ծրագիրը կշարունակվի. այն կարևոր է մեզ համար բարեփոխումների տեսանկյունից, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության, բժշկների լիցենզավորման գործընթացում, որպեսզի վերջիններս համապատասխանեն ոչ միայն բժշկական, այլև էթիկական չափանիշներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Երկրորդ փուլում թիրախային կլինի նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը: Նախարարը նշել է, որ ընթանում են ենթակառուցվածքների վերակառուցման, պայմանների բարելավման աշխատանքներ, ուշադրության ներքո են նաև բուժական և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930