Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում ժողովրդավարություն է, բոլորը կարող են կարծիք հայտնել. Զախարովան հեգնել է

Ապրիլ 12,2023 17:01

Հայաստանում ժողովրդավարություն է, բոլորը կարող են կարծիք հայտնել: Այսպես է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նրանք խնդրել են մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությունը, որ երեկ Տեղ համայնքի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպը դադարեցվել է ոչ թե Ռուսաստանի աջակցությամբ, այլ տեղում հայ-ադրբեջանական երկխոսության արդյունքում:

Մասնավորապես, Զախարովան նշել է, որ ինքը կարող է մեկնաբանել Ռուսաստանի դերակատարության մասին մեկնաբանությունը, եթե դա հնչում է համապատասխան գերատեսչությունների կողմից, թե չէ՝ «ինչքան մարդ՝ այնքան կարծիք»:

Պնդմանը, որ կարծիքն արտահայտել է իշխող խմբակցության պատգամավորը, Զախարովան հեգնանքով արձագանքել է. «Հայաստանում ժողովրդավարություն է, այնտեղ ամեն մեկը հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտել»: Լրագրողի արձագանքը տեսնելով՝ Զախարովան ծիծաղելով հավելել է. «Ինչո՞ւ եք ծիծաղում»:

Միաժամանակ, Զախարովան լրագրողին թույլ չի տվել հնչեցնել իշխող խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սարգիս Խանդանյանի մեկնաբանությունն այն մասին, թե Հայաստանը ֆուտբոլ չի խաղում: Ընդհատելով ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցը, նա ասել է, որ հենց Երևանը պատրաստ լինի, հնարավոր կլինի վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման առարկայական աշխատանքին և մանրամասներին

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930