Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում «ձնհալը» կարող է նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ զերծ կմնա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնումը, որի մեկնարկը տրվել է Մոսկվայում 2022թ. հունվարին:
«Մենք համոզված ենք, որ նման «ձնհալը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և նկատելի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ վերջին շրջանում նկատվում է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ