Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումը:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի զինծառայողների կորստի կապակցությամբ և ասել, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգը , ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ