Միջազգային միջնորդները ջանքեր են գործադրում՝ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում: Մենք Երևանին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Բայրամովն ասել է, որ Օսմանիին տեղեկացրել է, թե ինչ ջանքեր է գործադրում Ադրբեջանը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Նրա խոսքով՝ Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի ու Երևանի միջև ուղիղ շփումները դադարել են, իսկ Հայաստանը «ուղիղ բանակցությունների փոխարեն դիմում է ռազմական սադրանքի»:
Բայրամովը հավելել է, որ «Բաքուն անընդունելի է համարում Երևանի միջամտությունը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ