Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի լիարժեք ապաշրջափակման օգտին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի լիարժեք ապաշրջափակման օգտին, մեր երկրի պաշտպանության նախարարությունը, խաղաղապահ առաքելության հրամանատարությունը մեր այլ գերատեսչությունների հետ գործակցությամբ գործադրում են համապատասխան ջանքեր»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն մանրամասն առաջարկ այդ հարցի շուրջ:
«Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիների սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների հարցը, ամեն շաբաթ տարվում է տասնյակ տոննա մարդասիրական բեռ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Զախարովան նշել է, որ Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ ի շահ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ