Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք զգուշացրել էինք, որ արտաքին դերակատարների ներկայությունը կհանգեցնի ապակայունացման. Զախարովա

Ապրիլ 12,2023 16:05

Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունություն է ստեղծում տարածաշրջանում, ինչի մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ռազմական բախումները:

Զախարովան նշել է, թե իրենք զգուշացրել էին, որ Հարավային Կովկասում այլ դերակատարների, կառույցների ներդրումը, որոնք երբևէ չեն զբաղվել տվյալ հակամարտության լուծմամբ, ավելացված արժեք չի ունենա, և չի լինի հայտարարված արդյունքը: Նրա խոսքով՝ արդյունքը կլինի այն, որ կամ կօգտվեն իրավիճակից, կամ կհանգեցնեն սրացման, ապակայունացման և կհեռացնեն նկատվող խաղաղ կարգավորումից:

Զախարովայի խոսքով՝ համապատասխան վերլուծություն, ոչ թե ենթադրություն, Ռուսաստանի ԱԳՆ-ն արել է և նախկինում էլ կիսվել է իր տեսակետով:

«Մենք արդեն դա գնահատել են, կիսվել մեր վերլուծությամբ և կանխատեսել անխուսափելին: Այժմ մենք ցավով ու ափսոսանքով տեսնում ենք տարբեր դրսևորումներ այն բանի, թե ինչպես է արտաքին դերակատարների միջամտությունը, որոնք չունեն հնարավորություն իրենց կառուցողական դրսևորել, լրացուցիչ ապակայունություն ավելացնում»,- ասել է Զախարովան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930