Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերը և ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի շրջակայքում՝ շփման գծում տեղի է ունեցել զինված միջադեպ: Կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող Ռուսաստանի սահմանապահ և զինված ուժերը անհապաղ շփման մեջ են մտել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:
«Կատարվածը ևս մեկ անգամ վերահաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին անշեղորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ