Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են խաղաղության բանակցությունների հերթական փուլն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում համակողմանի աջակցություն տրամադրելու Ռուսաստանի ջանքերը չեն թուլանում:
«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնել մեր տարածքում: Ժամկետների մասին մենք կհաղորդենք, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի, և երբ կարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ