ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Հայաստանին և Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է արել:
«Ես տեղեկություն ստացել եմ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև լինի հաղորդակցություն, և կանխվեն նման միջադեպերը: Մենք կանենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն տեղի ունենա»,- ասել է Օսմանը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է: «Ես կողմերին կոչ եմ անում օգտագործել մեխանիզմներ՝ խաղաղություն ապահովելու համար: Բոլոր հակամարտությունները, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվել խաղաղ ճանապարհով: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես սատարում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները»,- ասել է նա:
Օսմանը նաև նշել է, որ հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները շարունակելու առաջարկով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ