Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ գյուղի բախումը հնարավոր էր կանխել. «Կարող էին ճանապարհներին լարային արգելափակոց տեղադրե՝լ դա րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է». Սեյրան Օհանյան

Ապրիլ 12,2023 15:20

Տեղ գյուղում սահմանային բախումների եւ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք: Քանի որ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի հետ կապող միջանցքի հատվածում, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ նշված է, որ երեք տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ պետք է կազմել եւ այնուհետեւ կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: Եթե նույնիսկ Ադրբեջանը այդ ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել, ընդ որում, ե՛ւ Արցախի հատվածում, ե՛ւ կապող հատվածում՝ Կոռնիձորում: Ինչպիսին է ճակատագիրը միջանցքում՝ մնացած ենթակառուցվածքների հետ կապված: Եթե խոսում ենք միջանցք, ապա ոչ միայն միջանցքով ճանապարհ է անցնում, այլ էլեկտրականություն, գազատար խողովակներ, կապ, միջանցքի անվտանգության հետ կապված խնդիրները: Ի՞նչ ընթացքում են բանակցությունները եւ ինչպիսի՞ մակարդակի վրա են գտնվում մեր հարաբերությունները ռուս խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ միջանցքի հատվածում խաղաղապահ եւ դիտորդական առաքելություն են իրականացնում:

Եվ ամենավերջինը՝ եթե ապրիլի 1-ին կոնկրետ կա պայմանավորվածություն, որ արդեն ճանապարհը պետք է պատրաստ լինի եւ նոր ճանապարհով պետք է լինի երթեւեկությունը, դիրքային փոփոխություններ պետք է լինեն, ապա ինչո՞ւ ժամանակին չի պլանավորվել, ի՞նչ գործողություններ են արել մերոնք՝ դասավորվածությունը, պատրաստակամությունը արագ ինժեներական աշխատանքներ իրականացնելը, թիկունքային եւ տեխնիկական ապահովման խնդիրներ իրականացնելը:

Հետևությունը մեկն է այսքան քննադատություններից հետո, երբ ասում ենք բանակցությունների գործընթացը ձախողած, պատերազմի ընթացքում ոչ մի բան չարած իշխանությունը հետեւություն չի անում: Այսօր այդ անհաջողությունների, պարտությունները, հակառակորդի կողմից սադրանքները շարունակական են, այս բոլոր քննադատություններից, ասելուց հետո՝ ՀՀ իշխանությունները հետեւություններ չեն անում: Այսօր էլ ենք ասում ՝ տա Աստված, որ այսօրվանը վերջինը լինի, բայց արդյոք հետեւություններ կանե՞ն իշխանությունները եւ չի լինի սա այլ հատվածներում»:

ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական «պիկապը» մոտենում է, մերոնք չեն կրակում, ի՞նչ պետք է անեին՝ դա կանխելու համար՝ Սեյրան Օհանյանը բացատրեց, որ գոնե ճանապարհների վրա պետք է լինեն շարժական որոշակի արգելափակոցներ, լարային արգելափակոցներ. «Հասարակ բան՝ Երեւանում եւ այլ քաղաքներում անհրաժեշտության դեպքում փողոցները փակելու արագ հնարավորություններ ունի նաեւ պարեկային ծառայությունը: Նրանք կարող էին, բացի կրակոցներից, սահմանի ճանապարհներին էլ ժամանակավոր արգելափակոց տեղադրել լարային, որի տեղադրումը րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է: Դա կկանգնեցներ, նրանք չէին մոտենա մեր դիրքերին եւ այս կոնֆլիկտը չէր լինի: Բանակցելու համար մեկ-երկու հոգի կբանակցեին, մնացածը իրենց նշանառության տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին եւ համարձակություն չէին ունենա կրակել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930