Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. Ադրբեջանը փորձում է ինքնուրույն այդ սահմանները գծել. «Ա1+»

Ապրիլ 12,2023 15:04

«Ա1+».  Շատ կարևոր է լինելու, որպեսզի ԵՄ դիտորդները իրենց պատշաճ արձագանքը տան, գնահատեն և բացի դիտորդների գնահատականներից նաև հնչեն քաղաքական գնահատականներ երեկ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ,-   այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպին, որի արդյունքում եղան զոհեր և վիրավորներ։

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո շարունակում սադրանքները Խաժակյանը պատասխանեց․ «Քանի որ Ադրբեջանը իր առջև դրել է խնդիրներ յուրովի իրականացնելու սահմանազատման և սահմանագծման աշխատանքները և չնայած բոլոր միջազգային բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում այն հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է զբաղվեր սահմանազատմամբ և սահմանագծմամբ, փորձում է ինքնուրույն այդ սահմանները գծել, և տեսնում ենք, որ բանակի դիմադրության արդյունքում լինում են նաև այսպիսի ընդհարումներ»։

Նրա խոսքով` Հայաստանը ճիշտ է վարվում, երբ չի ընդունում ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930