Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքների հետ կապված այսօր ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի եւ եղել է սադրանք: 10 օր առաջվա հետ կապված էլ ե՛ւ ԱԱԾ-ն ե՛ւ ՊՆ-ն հաղորդագրություն տարածել են»:
Հարցին՝ ՊՆ-ի տարածած տեսանյութում տեսնում ենք, որ ադրբեջանցիները մոտենում են ու մեր զինվորները չեն կրակում, ինչո՞ւ չեն կրակում, ինչի՞ն էին սպասում՝ Ղահրամանյանը պատասխանեց. «Գիտեք, կրակելու համար կոնկրետ….պետք է լինեին բանակցություններ մեր եւ իրենց միջեւ: Հիմա, երբ որ մոտեցել են, այնպես չի, որ կրակելով են մոտեցել: Կարող է՝ մտածել են՝ հենց այդ բանակցողներն են, այլ առիթով են եկել: Ամեն դեպքում թշնամական մոտեցում….դուք եթե տեսանյութը դիտել եք, տեսել եք, որ այնտեղ 20 մետր է դիրքերի հեռավորությունը եւ եթե կրակելու լինեին, ապա 20 մետրը միշտ էլ 20 մետր է, կարելի է կրակել: Այսինքն, եթե առիթ չկա, կարող է՝ եկել էին բանակցելու»:
Հարցին՝ այսինքն, ապավինում էինք ադրբեջանցու ողջախոհությա՞նը՝ նա պատասխանեց. «Ոչ մի դեպքում ոչ մեկի ողջախոհությանը մենք չենք ապավինում: Այդ պահին եղել է սադրանք, հրաձգությունը, որը հետո վերածվել է մեծ մարտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ