Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակայնությունդ «գրավոր ընթացակարգով» կտրեմ

Ապրիլ 12,2023 17:13

2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ մտավ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցավ փակ ընթացակարգի: Ըստ 374 հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարանում բողոքի քննության կարգի՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

2018 թվականից հետո ես Սահմանադրական դատարանում էլ չեմ հիշում մեկ դատական նիստ, որը դռնբաց, բանավոր ընթացակարգով հրավիրվի: Սա, իհարկե, այն դատավորների սրտով է, որոնք, մեղմ ասած, այնքան էլ չեն փայլում «բանավոր» ընթացակարգով հրավիրված նիստերի ժամանակ: Լրագրողների աչքից ու հայացքից հեռու ավելի ապահով է:

Ստացվել է անհավասար մի վիճակ, երբ ամենահրապարակային, բաց, թափանցիկ, որոշ առումով խոցելի մնում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները, որտեղ նիստերը բանավոր ընթացակարգով են, լավ, թե վատ լուսաբանվում են, գործընկերներս հաճախ են դատական նիստերի դահլիճում՝ տեսախցիկներով, ձայնագրիչներով:

Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանի դատավորներն էլ «վերին արտի ցորենի» կարգավիճակով «հավասար» են չորրորդ իշխանության աչքի, տեսախցիկի առաջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930