Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 12,2023 13:47

Ուշադրություն
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին և ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ին կեսօրից հետո, 13-14-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-13-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 12-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -4.5°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.5°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930