ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱՀ ԶՈւ զինծառայողները սադրանքի նպատակով մեքենան վարում ՀՀ ԶՈւ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողների ուղղությամբ և կրակ բացում՝ սպանելով 4 և ծանր վիրավորում հասցնելով 6 զինծառայողի:
Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ. Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, դա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Պետք է փաստել, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էապես ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում և խաթարելու խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերներին, նպատակաուղղված հայտարարություններով ու հստակ քայլերով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը։
The RA MoD published a video showing how the servicemen of AZ Armed Forces, with the purpose of provocation, drive by the servicemen of RA Armed Forces carrying out engineering works, and open fire in the direction of the servicemen of RA Armed Forces killing 4 and severely… pic.twitter.com/EBEfuXP18V
— Edmon Marukyan (@edmarukyan) April 12, 2023