Լրահոս
Օրվա լրահոսը

45․500 ԱՄՆ դոլարով «հսկիչ գնում»-ից հետո վաճառքն առանց հարկերի վճարման իրականացնողը ձերբակալվել է

Ապրիլ 12,2023 13:43

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe», թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին  հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։

Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։

Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով՝ մշակված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբևէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ և միայն առանց հետագա օտարման՝ 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանխիկ եղանակով վճարվել է 45․500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցն՝ իր գործարանային տուփով։

«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ  հայտնաբերվել է 20․053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930