Մոնտե-Կառլոյում մեկնարկած թենիսի ATP Rolex Monte-Carlo Masters մրցաշարի առաջին շրջանում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 1 ժամ 14 րոպեում 6։2, 6։2 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի նկատմամբ եւ երկրորդ շրջանում կհանդիպի Բելառուսը ներկայացնող Իլյա Իվաշկոյի հետ։
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 5 մլն․ 779 հազ․ 335 եվրո է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ