ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման քվեարկության արդյունքները։ Նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել են 69 պատգամավորներ։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Կողմ է քվեարկել 69 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՄԻՊ-ը պաշտոնը պետք է ստանձնի պատգամավորների առաջ երդում տալով։ Անահիտ Մանասյանը նիստի ընթացքում ավելի ուշ երդվելու է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ