«Թեեւ մեր պատգամավորների մի մասը հիմա Սյունիքում է, բայց ԱԺ ղեկավարությանն առաջարկ ունենք` հնարավորություն ընձեռել հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգամավորների հետ օրվա ընթացքում քննարկում անցկացնելու համար, իրավիճակը հասկանալու եւ ինչու չէ խորհրդարանի անելիքները ճշգրտելու համար»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հաշվի առնելով Տեղ համայնքի տարածքում Ադրբեջանի սադրանքի եւ հարձակման փաստը՝ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ռուբինյանը հարցրեց՝ փա՞կ, թե բաց քննարկում նկատի ունի։ «Ձեւաչափը կարեւոր չի, թեկուզ փակ»,-պատասխանեց Արծվիկ Մինասյանը։
Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ այսօր կառավարության անդամները գալու են հարցուպատասխանի, իսկ եթե պատգամավորը փակ նկատի ունի, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ․ «Աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»,-ասաց Մինասյանին Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ