«Երեկ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց․ «ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ։ Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել զգալի վնասներ։ Հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր եւ վիրավորներ՝ 4 զոհ եւ 6 վիրավոր»։
Ռուբինյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ