Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, եւ ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր հարցում ուղարկեցի պարոն Բորելի գրասենյակում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը՝հետաքրքրվելով, թե որտեղ է մեր դիվանագիտական առաքելությունը, որն այնտեղ տեղակայված է փետրվարից: Սակայն հիշեք, որ սա քաղաքացիական առաքելություն է, առանց զենքի են նրանք եւ չեն կարող կրակել», – նշեց նա:
Կովաչեւը նաեւ հավելեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն եւ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կոչ են անում անհապաղ դադարեցնել ցանկացած կրակոց սահմանին մոտ։
Ռուսական կողմից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց «Ժողովուրդ» օրաթերթին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։