«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան) շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոներում:
Մինչեւ այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:
Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (Հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) եւ ստեղծագործական կազմը սիրով եւ ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները եւ հետայսու ստանալիք որեւէ նոր պարգեւ նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:
Հավելենք նաեւ, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի եւ Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաեւ Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:
«Առավոտ» օրաթերթ
11.04.2023