Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները։
Նրանք են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.),
Կարդացեք նաև
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)
Նրանցից մեկը՝ Արթուր Սահակյանը, Գյումրիից է, համացանցում նրա մտերիմները կիսվել են լուսանկարներով՝ ողբալով կատարվածից։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ, ցավակցելով ընտանիքին, նշել է, որ այսօրվա մարտիրոսացած տղաներից մեկը գյումրեցի էր, նորավարտ սպա, «Սովխոզ» թաղամասից։
Ընկերներից ճշտեցինք, որ նա զինծառայության էր անցել «Պատիվ ունեմ» ծրագրով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը` Արթուր Սահակյանի ֆեյսբուքյան էջից: