Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքում ներկայացրեց, թե ինչ պետք է անեն նոր իշխանություն ձեւավորելու դեպքում, եւ, իր խոսքով՝ ինչպես են պատկերացնում նոր Հայաստանի ձեւավորումը։
«Այս պահին հայ ժողովուրդը պետք է համախմբվի եւ ապահովի երկրի անվտանգությունը։ Գեներալ դը Գոլն ասում էր՝ անկախությունն այն է, որ կարողանում ես քո բարեկամ երկրների հետ ունենալ լավագույն հարաբերությունները, կարողանում ես ընդունել եւ կատարել քո որոշումներ, անկախությունն այն է, որ ցանկացած ոսոխին կարող ես իր տեղը դնել։ Հիմա ո՞ր սկզբունքին է համապատասխանում Նիկոլ Փաշինյանը, ո՞ր սկզբունքն է կարողանում իրականացնել։ Այսօր որեւէ մեկը չի կարող պնդել, որ այս տղան քաջ Նազարի նման մտել է, չգիտեմ որտեղ է մտել։ Անընդհատ խոսում է խաղաղությունից, Ալիեւը նրան ասում է պատերազմ, նա ասում է՝ ես խաղաղություն եմ ուզում։ Ուրեմն կնշանակի, որ այսօրվա դրությամբ այս պարոնը պետք է հեռացվի, որպեսզի մենք կարողանանք երկիրը կառուցել նոր ձեւով՝ ապահովելով անվտանգությունը։ Մենք պետք է նրան պարտադրենք, որ հրաժարական տա, իր հոգեւոր (նկատի ունի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ն․Բ․) հոր նման, որը 98-ին ստիպված եղավ հրաժարական տալ։ Հիմա էլ նույն իրավիճակն է»,-ասաց Սարգսյանը։
Նա ասաց, որ կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հաջորդ հավաքը լինի շատ ավելի մեծ եւ որպեսզի կարողանան հաշիվ պահանջել այս իշխանությունից։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ