«Ա1+». Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։