Գյումրու Անի թաղամասում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայում ապրիլի 5-ին գողություն էր տեղ ունեցել․ աշխատասենյակից անհետացել էր լաբորանտի պայուսակը, որի մեջ եղել էր 50 000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի։
Այդ նույն օրը 28-ամյա Ս․Գ․-ն, որը գործազուրկ է, իր տնից գողություն կատարելու կասկածանքով բերվել էր ոստիկանության Մուշ բաժին ու ձերբակալվել ։
Վերջինս ոստիկանությանը հայտնել էր, ապրիլի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում մտել է Անի թաղամասում գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկա և նկատելով, որ աշխատասենյակներից մեկի դուռը բաց է, բացել է ներսում գտնվող պահարանի դուռը ու գողացել է պայուսակ։
Նա արագ հեռացել է բուժհաստատության հետևի մուտքից՝ պայուսակից հանելով 50 000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի, իսկ պայուսակը նետել պոլիկլինիկայի բակում:
Կարդացեք նաև
Գողացված գումարից 40.000 դրամը ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ 10.000 դրամը և 1000 ՌԴ ռուբլին պահ է տվել իր տանը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր. 254 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նույն օրը Ս.Գ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի Ձերբակալվածների պահպանման վայր։