Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ադրբեջանցիները Բերձորը շրջանցող ճանապարհը կառուցում էին իրենց համար, որ դրանով գնան Նախիջեւան, էդ ճանապարհով են իրենք եկել հասել Տեղ գյուղ»

Ապրիլ 11,2023 21:33

«Միասին» շարժման հանրահավաքում Էդգար Ղազարյանն ասաց՝ ՀՀ Սահմանադրությամբ՝ եթե ՀՀ-ի վրա կա ռազմական ներխուժում կամ դրա սպառնալիք կա, իմպերատիվ պահանջ է՝ պետք է հայտարարվի ռազմական դրություն եւ մասնակի կամ համընդհանուր զորահավաք

«Մեր երկրում նորից պատերազմ է, եւ այս պատերազմը մեր երկիր բերեց Նիկոլ Փաշինյանը, որը 2018-ին մեր ժողովրդի ամենանվիրական երազանքների եւ ցանկությունները խափանելով՝ խարդախությամբ, խաբեությամբ տիրացավ մեր ժողովրդի իշխանությանը, եւ այդ իշխանությունը ծառայեցնում է հայ ժողովրդի թշնամու շահերին եւ իր բարեկեցությանը»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այսօր մեր զինվորներին սպանել են մեր երկրի տարածքում՝ Տեղ գյուղում․«Հարց՝ ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները Տեղ գյուղում։ Որտե՞ղ է գրած, որ նրանք այսօր պետք է լինեին այնտեղ։ Չկա նման փաստաթուղթ։ Միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է եւ դրան լրացնող այլ հայտարարություններն են, որոնց մեջ գրված չէ, որ ադրբեջանցիները պետք է վերահսկողություն հաստատեին Լաչինի միջանցքի նկատմամբ, հասնեին Տեղ։ Իշխանությունը հանում է մեր բանակը սահմանային պահպանության տեղամասերից եւ այնտեղ կանգնեցնում ազգային անվտանգության զորքեր, ԱԱԾ սահմանապահ զորքերը ո՞նց կարող են տեղակայվել մի տեղ, որտեղ սահմանանշում չկա»։

Ղազարյանի ներկայացմամբ՝ վեց ամիս առաջ մեր ժողովրդին հանգստացնում էին խաղղաղության օրակարգով, հիմա նույնիսկ դրա մասին խոսող չկա․«Սկզբում ասում էին՝ սկզբունքներ ունենք, դրա շուրջ հանդիպում ենք, հետո ասացին՝ էլեկտրոնային նամակագրություն ենք անում։ Իսկ հիմա ի՞նչ են անում։ Ոչինչ։ Միայն թշնամուն է բերել կանգնեցրել մեր երկրի գլխին ու ոչ մի քայլ։ Մեր երկրի Սահմանադրությամբ սահմանվում է՝ եթե ՀՀ-ի վրա կա ռազմական ներխուժում կամ դրա սպառնալիք կա, իմպերատիվ պահանջ է, որ պետք է հայտարարվի ռազմական դրություն, եւ մասնակի կամ համընդհանուր զորահավաք։ Ռազմական ռեժիմը դա միայն ռեժիմ չէ լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար, դա հստակ սահմանադրական կարգավիճակ է, խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու, որտեղ յուրաքանչյուր մարզ, համայնք ռազմական առաջադրանք ունեցող ցանկացած կազմակերպություն պետք է անցնի ըստ պլանի գործողությունների, երկիրը պետք է բերվի պաշտպանունակության»։

Ղազարյանը հիշեցրեց․ «2022-ի մայիսին, երբ Բերձորի մասին խոսում էին, թե ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում, որ հայերը Բերձորը շրջանցելով գնան Ստեփանակերտ, ասում էի՝ ուզում եմ տեսնել այն ապուշին, ով հավատում էր, որ էն նույն թուրքերը, որոնք մեր տարածքում Գորիսից Կապան միջպետական ճանապարհը փակել են մեզ համար, հիմա իրենց վերահսկող տարածքում իրենց միջոցներով ճանապարհ են կառուցում մեզ համար։ Ո՞ւր է այդ ապուշը։ Էդ ճանապարհն իրենք իրենց համար էին կառուցում, որ դրանով գնան Նախիջեւան, էդ ճանապարհով են իրենք եկել հասել Տեղ գյուղ։ Հանձնում է մեր հայրենիքը, նորից պիտի դիմակայենք էս ամեն ինչին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930