Aravot.am-ի տեղեկություններով, հակառակորդը շարունակում է կրակել Տեղ համայնքի սահմանում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Չնայած փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, բայց Տեղ համայնքի բնակիչները ապաստանել են իրենց նկուղներում, ոմանք գյուղի ապաստարանում են։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Այդ ժամին սկած հրետակոծությունը դադարել էր մոտ 40 րոպե անց, բայց 17.30-ին հակառակորդը սկսել էր փոխհրաձգությունը, օգտագործելով ականետային միջոցներ։
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ կա 6 վիրավոր, 3 զոհ։ Մարզի բժշկական կենտրոնում 2 վիրավորի արդեն վիրահատել են։ Հիշեցնենք՝ վիրավորների մեջ է նաեւ բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ