«Sputnik Արմենիա». Ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո որոշվել է տարհանել հանքի աշխատակիցներին։
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնեցին ընկերությունից։