Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռան սկզբին Թուրքիայի հետ ցամաքային սահմանը կբացվի, հայկական կողմը աշխատանքներ է տանում՝ Մարգարա անցակետը կահավորելու. Ռուբինյան

Ապրիլ 11,2023 18:55

«Կա պայմանավորվածություն, որ ցամաքային սահմանը այս ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմը իր կողմից աշխատանքներ է տանում՝ Մարգարա անցակետը վերազինելու, կահավորելու համար, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք նշածս պայմանավորվածությունները մեր կողմից իրագործելու: Դա ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում եւ այլն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ թուրքական կողմը եւս պատրաստվում է, համենայնդեպս, այս պահին չի հնչել հայտարարություն, որ իրենց պայմանավորվածություններն ուժի մեջ չեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    և երրորդ երկրի քաղաքացին կլինի Սիրիայի թուրքմանը-իպ-ականը՚թորքիայի սիրիացի փախստականը՚ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցին ւ այլն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930