Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես սխալվել եմ՝ ավելի փոքր թիվ եմ նշել այդ պահին»․ Աննա Վարդապետյանը՝ Խաչատուրովի մասին

Ապրիլ 11,2023 18:45

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գլխավոր դատախազին ասաց․ «Դուք երկու ամիս առաջ այստեղից պնդումներ արեցիք գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին, թե նա իբր զորամասը վերածել է գումարի, գրավադրման արդյունքում ստացել 18 միլիոն դրամ, որ այդ գույքը դեռեւս գրավի տակ է։ Սակայն հետագայում պարզվեց, որ ձեր պնդումներն իրական չեն։ Իրականում գույքը որպես զորամաս չի օգտագործվել, 18 միլիոն դրամ չի ստացվել, իսկ գույքը գրավի առարկա չի հանդիսանում։ Աղբյուրը փաստաբանների ներկայացրած փաստաթղթերն են։ Ուստի երկու ամիս առաջ ինչո՞ւ էիք իրականությանը չհամապատասխանող պնդումներ անում։ Ո՞րն է երաշխիքը, որ Մհեր Սահակյանի դեպքում եւս չեք անի պնդումներ, որոնք հետո կպարզվեն, որ իրականություն չեն»։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Երբ նշում էի 18 միլիոնի մասին, ասում էի կադաստրային արժեքը։ Այդ պահի դրությամբ դեռեւս ստացված չէր փորձաքննության եզրակացությունը։ Նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ պատճառված վնասը, այսինքն՝ գույքի իրական արժեքը, որը մեղսագրվել է անձին, ոչ թե 18 միլիոն դրամ է, այլ 100։ Այո, ես սխալվել եմ՝ ավելի փոքր թիվ եմ նշել այդ պահին նաեւ մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով, որովհետեւ կադաստրային արժեքով ենք հաշվել։ Այս պահին գույքն արգելադրված է»։

Աննա Վարդապետյանի պնդումների վերաբերյալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանների պարզաբանումը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Նիկոլենք սուտ խոսալու աշխարհի չեմպիոն են:
    Ոնց կարա Արմաշ գյուղում սահմանից 2-3կմ հեռավորության վրա գտնվող մի քանի կիսաքանդ շինությունների գինը լինի 100միլիոն դրամ այսինքն 250հազար դոլլարից ավելի՞
    Կարողա Նիկոլի օգնականը Արմաշը Փարիզի հետա խառնել՞

    Ոնց որ իր շեֆը կասեր առաջարկենք որ իր նիկոլակններից մեկը էտ տարածքը 200հազար դոլլարով առնի 250հազարով ծախի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930