Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես հիմա քաղաքացիներին կոչ անեմ ինքնապաշտպանվել, դուք հաջորդ նիստին կգա՞ք իմ անձեռնմխելիության հետեւից»․ Մամիջանյանը՝ գլխավոր դատախազին

Ապրիլ 11,2023 18:30

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

Աննա Վարդապետյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի միջեւ հետեւյալ հարցուպատասխանը տեղի ունեցավ․

Հայկ Մամիջանյան-եթե ես հիմա ՀՀ քաղաքացիներին կոչ անեմ ինքնապաշտպանվել՝ վտանգի պարագայում ինքնապաշտպանվել, արդյոք դուք հաջորդ նիստի կգա՞ք իմ անձեռնմխելիության հետեւից։

Աննա Վարդապետյան-կարո՞ղ եք ենթադրաբար ասել, թե դուք ձեր արարքն ինչ հանցակազմի շրջանակում եք դիտարկում։ Եթե կմանրամասնեք, փորձեմ պատասխանել։ Այն, ինչ դուք եք նկարագրում, հանցակազմ չունի։ Դա ինքնապաշտպանության կոչ է։

Մամիջանյան-Տեսեք։ Երեկ քննչական է կանչվել Նարեկ Սամսոնյանը, որը քաղաքացիներին կոչ է արել ինքնապաշտպանվել։ Հարցը տվեցի, որովհետեւ ես տեսել եմ հազարավոր նման կոչեր դեպքից հետո, ինչն իհարկե պատիվ չի բերում որեւէ խորհրդարանի, եւ ենթադրում եմ, որ քննչականը նման մահակով սկսելու է հետապնդել ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին։ Մհեր Սահակյանի խոսքով՝ ինքն ինքնապաշտպանվել է վերահաս վտանգից։ Երբ սա հասնի ձեր լիազորությունների տիրույթ, դրանք «կարվելու» են մի քանի հազար քաղաքացիների վրա, եւ  խորհուրդ կտամ տեղի չտալ։ Դա պատիվ չի բերի դատախազությանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930