Ադրբեջանական կողմը կրկին սկսել է կրակել Տեղ համայնքում գտնվող հայկական դիրքերի վրա։ «Դեռ գյուղերի վրա չեն կրակում։ Ձայներ ենք լսում ուժեղ՝ հրետանին է երեւի կրակում, իջել ենք նկուղ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տեղ գյուղի բնակչուհիներից մեկը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմի պատասխանից հետո՝ հակառակորդը լռել էր։ Մոտ 15 րոպե առաջ վերսկսել է փոխհրաձգությունը։
Նախնական տվյալներով, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հայկական կողմը ունի 4 վիրավոր, 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4 զոհ։
Կարդացեք նաև
Վիրավորների մեջ է նաեւ բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ