Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել կնոջ կարևոր առաքելությունը հայրենքի բարօր կյանքի կերտման գործում». Գարեգին Երկրորդը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով

Ապրիլ 11,2023 17:56

Ապրիլի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխատակցուհիների հետ։

Մայր Աթոռի լուսարարպետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին՝ շնորհավորելով Քրիստոսի Հարության և Ավետման տոների կապակցությամբ:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել կնոջ կարևոր առաքելությունը հայրենքի բարօր կյանքի կերտման գործում։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով կնոջ դերը ընտանիքում, նշեց, որ կինը սրբազան առաքելություն ունի կրթելու և դաստիարակելու զավակներ, որոնք իրենց նպաստը կբերեն հայրենիքի հզորացմանը, շենացմանը և առաջընթացին։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն ու հայրական սերը բերեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին իրենց նվիրյալ աշխատանքի համար՝ կարևոր նկատելով վերջիններիս օգտաշատ ու նվիրյալ ծառայությունը եկեղեցական կյանքում։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց ամենքին լավատեսության ոգով և քաջառողջ կյանքով շարունակել աստվածահաճո ծառայությունն իրենց ընտանիքներին, Եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930