Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Սահակյանը հարվածել է սեղանին, բղավել, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորյալ հարվածել»․ գլխավոր դատախազի միջնորդագիրը

Ապրիլ 11,2023 17:12

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մհեր Սահակյանը քննարկումների դահլիճում մարտի 31-ին խուլիգանական դրումներով նիստը նախագահող, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեման շեղելու պատճառով թեմային վերադառնալու նպատակով արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով՝ ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին եւ ԱԺ կանոնակարգ օրենքով ամրագրված նորմերի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ դրսեւորել է անհարգալից վարքագիծ»,-ասաց գլխավոր դատախազը։

Աննա Վարդապետյանն ընթերցեց, որ Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, շրջանցել Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորյալ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին, ինչի հետեւանքով առողջության թեթեւ վնաս է հասցվել։ Ձեռք են բերվել տվյալներ, որոնք հիմք են տալիս Մհեր Սահակյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցել երկու հոդվածով՝ խուլիգանություն եւ մարմնական վնասվածք պատճառել խուլիգանական դրդումներով»։

Աննա Վարդապետյանը նշեց, որ ըստ վարույթով ձեռք բերված տվյալների՝ միջադեպի մասնակից պատգամավորները՝ Արփի Դավոյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի դիտողությունն ուղղված է եղել քննարկումների բոլոր մասնակիցներին եւ նպատակ է ունեցել հանդարտեցնելու վեճը, մինչդեռ Մհեր Սահակյանը բղավել է, որ իրենք էլ կարող են գոռալ, ու մոտեցել է քննարկումը նախագահողին։ Ըստ հարցաքննվածների՝ Մհեր Սահակյանի հարվածը եղել է շատ անսպասելի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930