Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող էր, չէ՞, վարչապետը հետաքրքրվել, թե ինչու է կինն ընդվզում իր դեմ, ուշադրությամբ լսեր նրան, խոնարհվեր նրա առջև, ինչպես ժամանակներ առաջ խոստանում էր ՀՀ քաղաքացիներին. Ժաննա Ալեքսանյան

Ապրիլ 11,2023 17:00

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետի ուղղությամբ հովանոց նետած կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել, ավելին, նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել։ Ակնհայտ է, որ Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, այսպիսով ցանկացել է վարչապետի ուշադրությանն արժանանալ, փոխարենը հայտնվել է ոստիկանությունում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնության փորձի մեղադրանքով։

Կարող էր, չէ՞, վարչապետը հետաքրքրվել, թե ինչու է կինը ընդվզում իր դեմ, ուշադրությամբ լսեր նրան, խոնարհվել նրա առջև, ինչպես ժամանակներ առաջ խոստանում էր ՀՀ քաղաքացիներին։ Այսպիսի վարքը առաջին հերթին հենց վարչապետին է պետք։

Ի վերջո, ձեր որոշումների հետևանքով է կինը հայտնվել փողոցում։

Հանգիստ թողեք այդ կնոջը։ Ամոթ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930