Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանին դատարանում պարտված Անի Գեւորգյանի դրամահավաքին մասնակցեց նաեւ այդ պահին Բաղրամյան պողոտայով անցնող վարչապետի նախկին օգնականը

Ապրիլ 11,2023 16:29

Լրագրող Անի Գեւորգյանը քիչ առաջ ավարտեց իր ակցիան՝ ԱԺ-ի մոտ: Նա այսօր դրամահավաք էր կազմակերպել՝ «Օգնենք Ալեն Սիմոնյանին» ցուցապաստառով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատվի եւ արժանապատվության մասին հայցն՝ ընդդեմ Անի Գեւորգյանի: Դատարանը պարտավորեցրել է լրագրողին 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 150 հազար դրամ, եւս 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն եւ 7000 դրամ՝ որպես հայցի պետտուրք:

Անի Գեւորգյանը համոզված է՝ երբ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ լինի, այս գործը վերաբացվելու է, ուստի Ալեն Սիմոնյանը կարող է իր հաղթանակով ուրախանալ մինչեւ այդ:

Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանի դեմ իրականացվել է ֆեյքային արշավ եւ լրագրողը կարծիք էր հայտնել, որ դա կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից: ԱԺ նախագահը դիմել էր դատարան՝ հերքելու դա. «Գուցե Յասամանում» ընթրիքի համար է իրեն այս փողը պետք, կամ Բալիում հանգստի համար է պետք, ամեն դեպքում ես կոպեկ առ կոպեկ իրեն տալու եմ այդ գումարը: Որքան էլ համաձայն չլինեմ այդ վճռի հետ, պարտավոր եմ կատարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը:

Եղել են քաղաքացիներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ողջ գումարը վճարել, բայց լրագրողը մի քաղաքացու վրա այդքան բեռ դնելը ճիշտ չի համարել:

Journalist of the ‘News.am’ agency Ani Gevorgyan holds a protest action against the court’s decision in favor of Alen Simonyan in front of the RA National Assembly building of Yerevan, Armenia

Քաղաքացիները խորհրդանշական կոպեկներ էին փոխանցում՝ Ալեն Սիմոնյանին: Դրամահավաքին մասնակցեց նաեւ այդ պահին Բաղրամյան պողոտայով անցնող վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:

Լրագրողը նաեւ հաշվեհամար է բացել ու ցանկացողները կարող են փոխանցումն անել այդ հաշվեհամարով:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930