Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատուսի խաչքարեր. Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրը

Ապրիլ 11,2023 15:15

Գեղարքունիքի մարզում` Գավառագետի աջ ափին, Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը: Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, հարավ-արևելքում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և գերեզմանատունը:

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին: Նորատուսի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրը գտնվում է այստեղ:

Ավանդազրույցի համաձայն՝ թուրքերի հարձակման ժամանակ Գեղամ թագավորը հրամայում է խաչքարերին զինվորների հագուստներ հագցնել և իր փոքրաթիվ զորքով կանգնում այդ քարերի առջև: Թշնամին փախուստի է դիմում` կարծելով, թե հայոց թագավորի զորքը մեծաթիվ է: Գեղամ թագավորն իր փոքրիկ խմբով հասնում է նրանց հետևից և բոլորին կոտորում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930