Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կառավարումը մի ոտքից կաղ է՝ չունենալով քաղաքապետ. Իզաբելլա Աբգարյան

Ապրիլ 11,2023 14:59

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի ավագանին այսօր, ըստ օրենքի պահանջի, պետք է արտահերթ նիստ գումարեր, որ քաղաքապետ ընտրեր:

Քանի որ «Իմ քայլն» ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածու և չի ներկայանա նիստին, արտահերթ նիստն անցնում է դատարկ դահլիճում:

Ինչեր ասես, որ չտեսավ, այս դահլիճը վերջին տարիներին …

Երևանում տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմիններն երկուսն են՝ ավագանին և քաղաքապետը (ուշադրություն. ոչ թե քաղաքապետարանը, տեղակալները, այլ՝ քաղաքապետը):

Այսպիսով` ներկա դրությամբ Երևանի կառավարումը մի ոտքից կաղ է՝ չունենալով քաղաքապետ:

Դե, իսկ քաղաքապետի աթոռը, որը խորհրդանշում է երևանցիների ՔՎԵՈՎ վստահվված իշխանությունը դարձել է «проходной двор». ընտրություններին չմասնակցած, երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում նստել այդ աթոռին և քաղաքապետի դեր խաղալ:

Բայց դա, կարծես, բացարձակ չի հուզում ոչ ոքի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930