«Իմ տեղեկություններով, մոտ 400 հա Տեղ գյուղում իրենց դիրքավորվել են մեր սուվերեն սահմանում: Ամեն օր մենք ականատես ենք լինում, որ մեր ինքնիշխան տարածքի զավթում է տեղի ունենում: Այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները եկել են, զավթել են եւ որեւէ լուրջ ուշադրության չեն արժանացել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա նշեց, որ իշխանությունները պետք է այդ հարցին պատասխանեն՝ ուր են եղել մեր զինվորները ու ինչու չեն դիմադրել, բայց իշխանությունների կողմից հոդաբաշխ բացատրություն չենք լսում. «Բոլոր մեղավորները պետք է պատասխան տան: Մենք անսահմանափակ տարածքներ չունենք: Մարդիկ ամեն օր խնդիրների են բախվում, ի՞նչ է նշանակում առավոտ մի բան ասել, կեսօրին՝ մի այլ բան, երեկոյան իրենց ասածը լրիվ հերքում են»:
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Կոռնիձորում, սահմանային շատ տեղերում է եղել եւ հարցադրումներ հնչեցրել. «Իշխանությունը ոչ ադեկվատ պահվածք է ցույց տալիս: Երբ ընդդիմությունը խնդիրներից խոսում է, իրենք լրիվ տանում են ուրիշ դաշտ…Սահմանները բաց են: Ես ինքս մի քանի շաբաթ առաջ իմ ելույթում էլ ասեցի՝ ականատես եմ եղել Կոռնիձորում, ես ինքս հնարավոր է՝ նաեւ ադրբեջանցիների կողմից գերեվարվեի, որովհետեւ սահման չկա: Գնացել էի այդ գյուղ հանդիպումների, պատահական տեսա ադրբեջանցիների, մի քանի 100 մետր էր այն կողմի վրա: Մեր գյուղացիներն ասացին՝ հանկարծ առաջ չգնաք, որովհետեւ հնարավոր է՝ գերեվարվեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ