Այսօր՝ ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վարչական դատարանը պետք է հրապարակի մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վճիռը։
Ապրիլի 5-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն ներկայացրել էր հայցադիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին։ Քննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։
Ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված ընտրական իրավունքի հիմնական՝ հավասարության սկզբունքը։
Ըստ էության, սակայն, այսօր վարչական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք հնարավոր են ներկա Հայաստանում ազատ, արդար, իրական ընտրություններ՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխան, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
«Քաղաքացու որոշում» կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբ