Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 12-13-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին հնարավոր է նաև մառախուղ։
Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-6 մ/վրկ, 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 13-14-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.8°C (1975թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -5.0°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.7°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ