Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը գնահատական չտվեց Ալեն Սիմոնյանի արարքին․ «Կմանրամասնեմ, երբ կունենամ ՄԻՊ գործիքակազմ»

Ապրիլ 11,2023 13:30

«Ինչպե՞ս եք գնահատում Ալեն Սիմոնյանի այն վարքագիծը, որը նա դրսեւորեց, երբ քաղաքացին իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքից օգտվելով՝ ներկայացրեց քաղաքական գնահատական՝ «դավաճան», իսկ ԱԺ նախագահը հրահանգեց բռնել նրա ձեռքերը, թքեց նրա վրա եւ ասաց՝ դավաճանը մայրիկդ է»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ Անահիտ Մանասյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքը հիմնարար է, բայց այն չի կարող լինել առանց սահմանների․ «Համերաշխության կողմնակից եմ, դեմ եմ ատելության խոսքին եւ բռնության քարոզին։ Իմ խոսքին շատ պատասխանատու եմ վերաբերվում։ Որեւէ գործի մասին չեմ խոսի, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին։ Խոսքը միայն ձեր նշածի մասին չէ, այլ բոլոր գործերի։ Կարող եմ մանրամասնել այն ժամանակ, երբ կունենամ ՄԻՊ գործիքակազմը։ ՀՀ-ում պետք է բացառված լինեն ատելության խոսքը, բռնության քարոզը»։

Արմենուհի Կյուրեղյանին պատասխանը չբավարարեց․ «Այդ վարքագիծը դրսեւորողն ընդունել է իր արարքը, ներողություն խնդրել, բայց ներողություն չի խնդրել այն քաղաքացուց, որի հանդեպ դա արել է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930