Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փաստերը պետք է ահազանգ լինեն միջազգային կառույցների համար՝ իրական խաղաղությանը նպաստող գործելաոճ Բաքվին պարտադրելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 11,2023 12:08

Իր հազարամյակների բնօրրանում արարող հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը նոր հարվածներ է ստանում ադրբեջանական պետական քաղաքականության հետեւանքով: Այս պետության ձեւավորման օրվանից հետեւողականորեն ոչնչացվում են հայաբնակ գյուղերը եւ պատմամշակութային ժառանգությունը:

Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր թափ եւ դրսեւորումներ ձեռք բերեց: Այսօր սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթներում ակտիվորեն տարածվում են տեսագրություններ եւ լուսանկարներ, որոնք փաստում են հայկական բնակավայրերի ու հոգեւոր-մշակութային կոթողների ոչնչացման մասին՝ արդեն մեր օրերում: Դրանք փաստում են Աղավնո գյուղի ամբողջական հողին հավասարեցման, Թալիշի հայ բնակիչների տների ավերման եւ փոխարենը այնտեղ բնակեցված ադրբեջանցիների տների կառուցման աղաղակող տեսագրություններ: Բարբարոսական նման քայլերը վկայող բազմաթիվ փաստագրումներ կան նաեւ Շուշիի վերաբերյալ: Միանշանակ կարելի է պնդել, որ նույն վիճակն է տիրում նաեւ Արցախի Հանրապետության բռնազավթված այլ բնակավայրերում, ուղղակի ադրբեջանցիները դրանք դեռ չեն փաստագրել իրենց իսկ ձեռքերով:

Հայաթափված բնակավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելով եւ Արցախը շրջափակված պահելով՝ Բաքուն բացահայտ ասում է, որ չի պատրաստվում կատարել Արցախում հրադադարի, կայունության պահպանմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող հիմնական գործող փաստաթղթի դրույթները: Սրան զուգահեռ՝ Բաքվից ոչ միայն շարունակվում են հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունները, այլեւ՝ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում թշնամանքի սերմանումը հայ ժողովրդի հանդեպ: Այս փաստերը պետք է ահազանգ լինեն միջազգային համապատասխան մարմինների համար՝ տարածաշրջանում հերթական ապակայունացումը կանխելու եւ այնտեղ իրական խաղաղությանն ու կայունությանը նպաստող գործելաոճ Բաքվին պարտադրելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930