Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին հերթին պետք է խոսել, թե այս իշխանություն կոչվածի մեջ քանի ծառայած տղամարդ կա․ նահատակված զինվորի մայր․ «Հրապարակ»

Ապրիլ 11,2023 11:00

Ապրիլի 7-ին 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ Նկարիչների միությունում կազմակերպվել էր հերոս տղաների նկարների ցուցահանդես: Ցուցադրվում էին զոհված զինծառայողներին պատկերող գեղանկարները: 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, մեզ հետ զրույցում պատմում է, որ օրը պատահական չեն ընտրել, ապրիլի 7-ը Մայրության եւ գեղեցկության տոնն է` այդ օրն իրենց որդիներից պետք է ծաղիկներ ու նվերներ ստանային, բայց քանի որ տղաները հերոսի մահով ընկան, իրենք են պարտավոր «տոն» օրերին տղաների ներկայությունն ապահովել իրենց շուրջ եւ մեր կյանքում: ««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունն է նման հարցերում մեր կողքին կանգնած: 2022-ի աշնանն էլ նման մի ցուցահանդես կազմակերպվել էր Օպերայի բակում: Պետք է մեր տղաներին ճանաչեն բոլորը, նրանց դեմքերը պետք է անգիր բոլորը հիշեն»,- ասում է զոհվածի մայրը:

Վարչապետի կինը վերջերս հայտարարեց, որ Հայաստանում կա ավելի քան 11 հազար դասալիք, եւ հանդիմանեց տղամարդկանց, որ ընդամենը 4 հազար զոհ ենք տվել, իսկ 500 հազարը խուսափել է պատերազմ գնալուց:

– Դասալիքների մասին խոսում է մեկը, որը կատարվածի ամենամեծ մեղավորներից մեկն է: Իր ամուսին կոչեցյալը նախ սկզբում մեղքը փորձում էր բարդել կամավոր տղաների վրա, բայց հետո վախեցան նույն կամավորների արձագանքից: Երեւի բոլորն էլ հիշում են, թե որքան կամավորականների չթողեցին անգամ Արցախ մտնել…. Իմ տղան առանց անձնագրի, առանց հեռախոսի, առանց որեւէ բանի կամավորագրվել է երկրորդ անգամ: Վիրավոր հանելու ժամանակ անձնագիր, հեռախոս, փաստաթղթեր լրիվ շպրտել է մի կողմ: Իմ որդին ամեն ինչ արել է իր հողը, իր հայրենիքը պաշտպանելու համար: Կամավորներին հանգիստ թողեցին` անցան զորքին, ասելով, թե զորքը չի կռվել: Բա եթե զորքը չի կռվել, բա էսքան զոհ ո՞նց տվեցինք: Դրանից էլ անցան, ասացին, որ 25 հազար հայի կյանք են փրկել՝ հանձնելով երկիրը: Հիմա եկել դասալիքներից եք խոսում: Էդ տղաները ձեզ խնդրե՞լ են, որ կյանք փրկեք ու վերջում ասեք` դասալիք էին: Ո՞ր դավաճանին են մինչեւ հիմա պատժել, իրենցից սկսած: Ամենադաժան դատաստանին են սրանք արժանանալու: Առաջին հերթին պետք է խոսել, թե այս իշխանություն կոչվածի մեջ քանի ծառայած տղամարդ կա: Եթե դուք չեք ծառայել բանակում, ո՞նց եք ձեզ թույլ տալիս որոշել զինվորի ճակատագիրը: Դուք ո՞վ եք ընդհանրապես, ի՞նչ իրավունք ունեք: Բոլորի արածները փորձում են արժեզրկել, Բեկորի հերոսություններից սկսած` Լեոնիդ Ազգալդյանի հերոսություններով վերջացրած: Ես մի բան կարող եմ հստակ ասել. թուրքն այդքան վատություն մեզ չի անում, որքան սրանք: Սրանք նպատակային ոչնչացնում են ամեն ինչ: Սրանք, կարծես, թուրք լինեն, որովհետեւ միայն թուրքն է տարիներ շարունակ հային այսքան վատություն անելու մասին երազել: Ես՝ ինքս, արցախցի եմ, երբեք մի թուրքի չեմ հանդիպել իմ կյանքում, որ կարողանա գլուխը բարձր հային նայել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930