Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն քաղաքացու իրավունքն է գնահատական տալ ամեն դավաճանության, հայրենազրկման համար»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 11,2023 10:48

«Ալեն Սիմոնյանի՝ հանրային զայրույթ առաջացրած խայտառակ պահվածքի մասին ՄԻՊ թեկնածուն խոսափել է դիրքորոշում հայտնել, մինչդեռ փաստեր կային։ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը, անհարգալից վերաբերմունք դրսեւորել»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա թքելու դեպքին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա շարունակեց․ «Իսկ նրա թիկնազորի անդամները կարծել են, որ ոչ թե ՊՊԾ ծառայողներ են, այլ «ախռաննիկներ»։ Հիմա իշխանության մանիպուլյացիաներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ոչ թե Կարեն Մկրտչյանից, այլ ՀՀ քաղաքացիներից։ Հիշեք, որ ամեն քաղաքացու իրավունքն է քաղաքական գնահատական տալ ամեն դավաճանության, հողազրկման, հայրենազրկման համար։ Թիկնազորով, բանտարկելով եւ թքելով՝ անհնար է քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930